«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

ԼԼուսինե Մուրադյան

Արդարադատության նախարարությունում քննարկվել է տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը

Արդարադատության նախարարությունում քննարկվել է տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է «Ապեքս Կապիտալի» հիմնադիր նախագահ Նուրի Կացին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիության մասին» օրենքի առանձնահատկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված բնագավառներում միջազգային փորձին առնչվող հարցերը, ինչպես նաև կարևորվել է նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները հնարավորինս որոշակի սահմանող իրավական ակտի անհրաժեշտությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության ոլորտում նշանակալի ավանդի նկարագրության և գնահատման չափանիշների որոշման առանձնահատկություններին:

Արմենուհի Հարությունյանը կարևորել է նշված չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ շեշտելով, որ չնայած տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց քաղաքացիություն շնորհելը նաև պրակտիկայում հանդիսանում է մրցակցության գործիք տարբեր երկրների գրավչությունը բարձրացնելու հարցում, այդուհանդերձ, այդ չափանիշների մշակումն ու ներդրումը անհրաժեշտ է կատարել բալանսավորված՝ հաշվի առնելով նաև պետության անվտանգային խնդիրները և ազդեցության բոլոր գործոնները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում