Փաշինյանը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասով Ադրբեջանի մեկնաբանությունների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստին ՀՀ վարչապետն ուշադրության արժանի համարեց այն փաստը, որ միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին՝ Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ, և որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը:

Նա նաև հիշեցրեց՝ հուլիսի 6-ի որոշումից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, որ այդ որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, թե իբրև փետրվարի 22-ի որոշումը կատարված է, և որ դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա:

«Մինչդեռ սևով սպիտակի վրա բոլորովին այլ բան էր գրված: Ես անձամբ այդ մեկնաբանությունը կարդացել եմ, ու շատ կարևոր էր, որ միջազգային ատյանները, այդ թվում՝ միջազգային կազմակերպության բարձր ներկայացուցիչները, միջազգային գործընկերներն արձանագրեցին Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի՝ իրենց վերաբերմունքը հենց Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների համատեքստում»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում