ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ում 1900 պայուսակ կկարվի. «Հայ կրթական հիմնարկությունն» այն կնվիրի առաջին դասարան հաճախողներին

ԼՂ-ում 1900 պայուսակ կկարվի. «Հայ կրթական հիմնարկությունն» այն կնվիրի առաջին դասարան հաճախողներին
«Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող  փոքրիկներին նվիրել 1900 դպրոցական պայուսակ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ԿԳՄՍՆ-ից:
 
Պայուսակները կարվելու են հենց Լեռնային Ղարաբաղում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։ 
 
«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ առաջինցիներին նվիրելու համար։
 
ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
 
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում