Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում ՔՊ-ն՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 35,2%-ը․ Խուդաթյան

Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում

ԼԼուսինե Մուրադյան

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Նաննա Սկաու

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի. Նաննա Սկաու

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով:

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հեռվից ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը, ապա ներկայացվել է ստեղծված իրավիճակը:

Ճեպազրույցի ժամանակ Կոռնիձորի սահմանային հատվածից աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչով, ի՞նչ քայլեր է նախատեսում այս համատեքստում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն պատասխանեց՝ կարդալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

«Լուրեր»-ի թղթակիցն ընդգծեց՝ հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ, այդ թվում՝ դեղորայք, չի մտել ԼՂ: Արդյոք կա՞ն այլ գործուն քայլեր, որ հնարավոր կդարձնի հումանիտար բեռի՝ ԼՂ ուղարկելը:

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին է հրապարակվել:

Ակնկալում ենք, որ այն հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության առնչությամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում