Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում ՔՊ-ն՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 35,2%-ը․ Խուդաթյան

Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում

ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգ է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումներով: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալի մեկնաբանության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված` շարունակվող խնդիրների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է Միջազգային դատարանի դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտության մասին իր նախորդ հայտարարությունը: Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունն ապահովելու համար: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում