Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում. Տոնոյանը՝ ԵՄ երկրներից զենք ձեռք բերելու մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Այս պատերազմի դադարեցումն անհնարին էր: Այս ռազմական գործողություններն իրենց ծավալով այնպիսի գործողություններ էին, որ դրանք հնարավոր չէր կանգնեցնել պայմանագրերով: Այդ մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ընդ որում՝ երեք պայմանագիր է եղել, որոնք չեն իրականացվել, և ամսի 9-ի համաձայնությունները ոչ մեկը երաշխիք չուներ, որ կիրականացվեին: Դրա երաշխիքը միակն է եղել. խաղաղարարների կամ խաղաղությունը պարտադրողների կամ խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ 3-րդ ուժի ներկայությունը թատերաբեմում. դա է եղել կանգնեցնելու միակ գրավականը»,- նշեց Տոնոյանը:

Արձագանքելով  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ անդամ լինելը այլ երկրներից ապառազինության ձեռքբերման հետ կապված խոչընդոտնե՞ր է առաջացրել՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Այլ երկրներից ձեռքբերումների սահմանափակումները ես կանվանեի շահարկում: Մենք ՀԱՊԿ անդամ էինք, և մենք ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ, ԵՄ անդամ երկրներում: Ամսի 26-ին ես գտնվել եմ ՆԱՏՕ անդամ ԵՄ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ: Մինչ այդ մատակարարումներ են եղել այդ երկրներից, որևիցե սահմանափակում գոյություն չունի. դա միֆ է, ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում: Ուրիշ հարց է, թե կա օպերատիվ համադրելիություն: Այն սպառազինությունները, որոնք որ համադրելի էին, մենք ձեռք էինք բերում, որոնք որ համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք. կային դժվարություններ, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց-կամաց: Դուք պետք է ինձ հավատաք, և դրանք փաստեր են»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում