Իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը. Տոնոյան

ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե անձամբ ի՞նչ բացթողում ունի, կա՞ մի բան, որ կարծում է՝ սխալ է արել: 

«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր, որ ապահովեն, որ կռվեն և հաղթեն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը՝ պարզաբանելով, որ ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլև և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության առումով:

«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ասաց Տոնոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում