Միքայել Արզումանյանին լսելու անհրաժեշտություն կա. Տոնոյանը՝ Շուշիի հետ կապված շահարկումների մասին

ԼԼուսինե Մուրադյան

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ հանձնաժողով հրավիրեն նաև երկրորդ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին։

«Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նրան լսելու։ Կարելի է միջնորդել դատարանին։ Այն շահարկումները, որ հիմա կան՝ Շուշիի հետ կապված, անընդունելի են, և ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ եթե իրավական խոչընդոտներ չլինեն, նրան անպայման կհրավիրեն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում