Ինչո՞ւ են նախքան պատերազմի մեկնարկը կրճատվել ՀՀ առաջին բանակային կորպուսի զորամասերը. Տոնոյանը պարզաբանեց

ԼԼուսինե Մուրադյան

Ո՞ւմ առաջարկով և ի՞նչ հիմնավորումներով է Դավիթ Տոնոյանը որոշել նախքան պատերազմի սկսվելը կրճատել ՀՀ ԶՈՒ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այս հարցին կանդրադառնա փակ նիստին, ապա հավելեց. «Բայց բնական է, որ պաշտպանության նախարարին զեկուցվում են ԶՈՒ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, այս կամ այն փոփոխությունները։

Ռեզերվային կրճատումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ տարբեր կորպուսներում։ Եվ դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ ԶՈՒ հիմնավորումը։

Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումն ու ձևավորումը, այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կարևոր են, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում