Նիկոլ Փաշինյանը Շողակաթ բնակավայրում ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շողակաթ բնակավայրում ծանոթացել է խելացի ոռոգման համակարգի կառուցման ընթացքին:

«Ճամբարակ համայնքի և Կառավարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, 4․9 մլն դրամը տրամադրել է Տարածքային զարգացման հիմնադրամը, 58 մլն դրամը՝ Կառավարությունը և 27 մլն դրամը համայնքը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է 30 հազար խմ ջրավազան, 15 կվա հզորությամբ արևային կայան, 45 լ/վ խորքային հոր և 4142 գծամետր ոռոգման համակարգ։

Արդյունքում կոռոգվի 315 հա տարածք»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում