Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտման կանխամտածված արշավ է իրականացնում. Փալոն

ԴԴավիթ Մուրադյան

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԼՂ-ՈՒՄ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԱՐՇԱՎԸ. ՓԱԼՈՆ

Մեր աչքի առաջ տեղի է ունենում Լեռնային Ղարաբղում էթնիկ զտման՝ Ալիևի կանխամտածված արշավը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։ «Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն կհանգեցնի աննկարագրելի հումանիտար ճգնաժամի»,- գրել է կոնգրեսականը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՎՈՐ Է. ԿԱՐԱՄ

ԼՂ-ում տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության լռությունը հանցավոր է: Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Կարամը՝ Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն, որն իրականացվում է հանցավոր ռեժիմի կողմից։ Այն հաստատել է անողոք շրջափակում, որի պատճառով հայ խաղաղ բնակիչները զրկված են սննդից և դեղորայքից: Միջազգային հանրության լռությունը հանցավոր է»,- գրել է քաղաքական գործիչը:

ՆԻԳԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին պատանդառած զինվորականներն ազգային հեռուստատեսությամբ հայտարարել են, որ երկրի ղեկավարը հեռացվել է իշխանությունից:

Հայտարարությունը կարդացող գնդապետ Ամադու Աբդամանեն նշել է, թե այդպիսով զինվորականները վերջ են տվել անկայուն անվտանգային իրավիճակին և վատ կառավարող ռեժիմին: Զինվորականները նաև հայտարարել են Նիգերում պարետային ժամ զահմանելու և սահմանները ժամանակավոր փակելու մասին: Նախագահի հեռացման մասին լուրը տարածվելուց հետո երկրի ազգային ժողովի մոտ են հավաքվել Մոհամեդ Բազումի աջակիցները՝ պահանջելով ազատ արձակել նրան: Ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան: Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նիգերի նախագահին:
Աֆրիկյան միությունը զինվորականների գործողությունները որակել է «դավաճանություն»:

ՇՈՅԳՈՒԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կորեա՝ մասնակցելու 1950-1953 թվականների պատերազմի ավարտի տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՌԴ ՊՆ տվյալով՝ նախարարը Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավար Կան Սուն Նամի հետ: Շոյգուի խոսքով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի բարեկամն է, որի հետ Մոսկվան մտադիր է հետևողականորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շոյգուն հանդիպել է նաև ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, մտքեր փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Կիմ Չեն Ընն ու Շոյգուն այցելել են նաև Փհենյանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդես։

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ

Ավելի քան 600 հրշեջ և 40 ինքնաթիռ արդեն երկրորդ օրն է՝ պայքարում են Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմեր շրջանում բռնկված անտառային հրդեհը վերահսկելու համար: Լրատվամիջոցները հաղորդում են, որ տուժած տարածքը կազմում է ավելի քան 180 հեկտար, սակայն դեռևս չի սպառնում բնակելի հատվածներին: Տարբեր աստիճանի ծխահարությամբ և այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ: Հրդեհներ են բռնկվել նաև Ստամբուլի, Իզմիրի, Աֆյոնգարահիսարի, Քութահիայի մոտակայքում: Վերջինիս ղեկավարությունը բնակիչներին հորդորել է անհապաղ տարհանվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջերկրական ծովի ավազանի երկրներում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում