Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել. ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար

ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքին հարող ՀՀ այս տարածքը մեր պատասխանատվության գոտում է: «Լուրերի» հետ զրույցում ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է.

«Մենք այստեղ ենք, որ դիտարկենք` ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել: Դեռևս չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ոչինչ չի կատարվում. ձեզ նման մենք էլ ենք հետևում: Մեր դիտորդական առաքելության մեկնարկից ի վեր մենք իրականացրել ենք դիտարկումներ, պարեկություն` Ադրբեջանի սահմանի և շփման գծի երկայնքով: Մենք այցելում ենք նաև հակամարտությոնից տուժած գյուղեր և զեկուցում Բրյուսելին իրավիճակի մասին: Այդ զեկույցներով մենք նպաստում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որին աջակցում է ԵՄ-ն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում