Կառավարության կառուցվածքի փոփոխության և զենքի շրջանառության մասին օրենքներն ընդունվեցին. ԱԺ արտահերթն ավարտվեց

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովը հուլիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունները բովանդակային փոփոխության չէին ենթարկվել:

Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում