Այս տարվա 1-ին կիսամյակում 2018-ի նույն շրջանի համեմատ 531 մլրդ դրամով ավելի գումար է հավաքվել բյուջե. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

10 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը:

«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին 1-ին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. 1-ին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 մլրդ դրամով, և սրա արդյունքում 10 մլրդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշների ավելացման հաշվին համալրվում է պահուստային ֆոնդը: Նշեմ, որ սրանից առաջ 10 որոշումով արդեն իսկ մեր պլանն ավելացվել էր շուրջ 7.5 մլրդ դրամով, և որի հիմնական մասը՝ մոտ 6.5 մլրդ դրամը, հատկացվել է ԼՂ-ին»,- Կառավարության նիստի ժամանակ նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բյուջեի եկամուտների կիսամյակային աճին, ներկայացրեց հետևյալ ցուցանիշները.

Կիսամյակի տվյալով մենք 19 տոկոսով ավելի գումար է հավաքվել 2022 թվականի 1-ին կիսամյակի համեմատ. բացարձակ թվով՝ 176 մլրդ դրամի: Շատ կարևոր է նաև համեմատել 2018 թվականի 1-ին կիսամյակի հետ: Այս տարվա 1-ին կիսամյակին 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ մենք հավաքել ենք 531 մլրդ դրամով ավելի գումար, որը կազմում է 92.7 տոկոս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում