Սևանից ջրառը մինչև 240 մլն խորանարդ մետրի հասցնելու նախագիծն ընդունվեց. ԱԺ արտահերթն ավարտվեց

ԼԼուսինե Մուրադյան

Պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Ազգային ժողովում գումարված արտահերթ նստաշրջանն ավարտվեց: Ներկայացված բոլոր նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին:

Ընդունված նախագծերի շրջանակում էր Սևանա լճի էկոհամակարգին առնչվող հարցը, որով առաջարկվում է Սևանից ջրառի՝ 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել՝ հասցնելով մինչև 240 միլիոն խորանարդ մետրի:

Ընդունվեց նաև ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում տուգանքների սահմանման և խախտումների վերահսկողությունը ՀՀ ոստիկանությանը վերապահելու մասին նախագիծը, ինչպես նաև առաջին անգամ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվությունից ազատվելու նախագիծը այն դեպքում, եթե վերջինս քրեական մարմինների հետ համագործակցի, ընդունի իրեն մեղսագրվող հանցանքը և փոխհատուցի պատճառված վնասը: Վերջին նախագծով սահմանվում են նաև բացառությունները, որոնց դեպքում օրենքը չի գործի:

Ընդունված նախագծերից մեկի համաձայն՝ դեղատներում չգրանցված դեղորայքի վաճառքը կկանխվի ՊԵԿ-ի և Առողջապահության նախարության համագործակցության արդյունքում:

ԱԺ ընդունած նախագծերից մեկի համաձայն՝ այսուհետ ոչ բոլոր դեպքերում պարտադիր կլինի մարդու օրգանիզմից հեռացված օրգան, հեղուկ կամ որևէ հյուսվածք հյուսվածքաբանական, ձևաբանական հետազոտության ուղարկելը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում