ՄՄանե Գևորգյան

Ավելի քան 186 բուժառու սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան. ԼՂ ԱՆ

Ավելի քան 186 բուժառու սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան. ԼՂ ԱՆ

Ադրբեջանի կողմից շարունակվող ԼՂ-ի շրջափակման պայմաններում այսօր՝ հուլիսի 11-ից, Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող ԼՂ բնակիչ բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների վերադարձը դեպի ԼՂ:

 

Ավելի քան 186 բուժառու սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետության մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:

 

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 երեխա, 4-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 102 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

ԼՂ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ բանակցելով Կարմի խաչի միջազգային կոմիտեի հետ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում