Այս հատվածը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի. վարչապետը ծանոթացել է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին

ԼԼիլիթ Ասատրյան

Ընթացքի մեջ են Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ:

Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ-անոց հատվածի վերանորոգման աշխատանքներին:

Մանրամասները` տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում