Պատերազմի ընթացքում ԳՇ-ն հերքել է ԼՂ նախագահի հայտնած որոշ տեղեկություններ, ժամանակ անց՝ ստիպված հաստատել. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Դեպքերի շատ ճնշող մեծամասնության դեպքում ես ԼՂ նախագահի կողմից տրված տեղեկատվության հերքում եմ ստացել Հայաստանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից, բայց դեպքերի շատ մեծամասնության դեպքում որոշ ժամանակ անց ԳՇ-ը ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը։

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հստակ լինել: Չեմ ասում, որ գործնականում ինչ տեղեկատվություն տվել է Գլխավոր շտաբը, ճիշտ չի եղել։ Ես ասում եմ, որ տասնյակ անգամ առնչվել եմ, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահը զանգել է և ասել է, որ այստեղ իրադրությունն այսպես փոխվել է։ Ես փորձել եմ ճշտել այդ տեղեկությունը Պաշտպանության նախարարությունից, ինձ ասել են, որ՝ ոչ, դա չի համապատասխանում իրականությանը, բայց որոշ ժամանակ անց ստիպված են եղել խոստովանել, որ դա համապատասխանում է իրականությանը»,- ասաց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում