Այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է. վարչապետի վարկածը

ԼԼուսինե Մուրադյան

Շատ դրվագներ կան՝ պատերազմի հետ կապված, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակն իրականում Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես անկեղծ ասում եմ, շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը նույնիսկ, ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել: Բայց հետագայում ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ հետահայաց ես մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին: Ընդ որում՝ այդ վարկածը ուժեղացել է նաև Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, այսինքն՝ քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա: Սա շատ կարևոր նյուանս է»,- ասաց նա, ապա հավելեց, որ վերջինիս մասով պարզվել է, որ իքս մարդը արել է այսինչ գործողությունը, բայց թե ինչու է արել այդ գործողությունը, պարզված չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում