ԼՂ-ում համընդհանուր շրջափակումն ու էլեկտրաէներգիայի անջատումները խորացնում են թվային անջրպետը. Սոնա Ղազարյան

ԼԼիլիթ Ասատրյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ամառային նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է. 
  
«Հակամարտության գոտիներում թվային անջրպետը ավելի խորն է այն երեխաների համար, որոնք ունեն ինտերնետին սահմանափակ հասանելիություն և ապրում են ռմբապաստարաններում: 
  
Միայն միջազգային դոնորների աջակցությամբ մենք կարող ենք ապահովել ոչ միայն թվային սարքերի, այլ նաև դրանց կիրառումն  ուսուցանող ծրագրերի հասանելիությունը: 
  
Նմանատիպ իրավիճակ է հիմա արձանագրվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ համընդհանուր շրջափակումն ու էլեկտրաէներգիայի անջատումները խորացնում են թվային անջրպետը: 
  
Շատ կարևոր է, որ կառավարությունները բարձր կարևորություն սահմանեն ռազմավարությունների մշակմանը, որոնց միջոցով կկարողանան կամուրջ ստեղծել թվային ռեսուրսների հասանելիություն ունեցողների ու դրանցից զրկվածների միջև: Այս քաղաքականությունները պետք է կենտրոնանան թվային տեխնոլոգիաների, գործիքների ու ծառայությունների հասանալիության վրա, որպեսզի երաշխավորեն արդարության, հասանալիության, մատչելիության ու ապահովության սկզբունքները: 
  
Գլխավոր նպատակը բոլոր անհատների համար թվային աշխարհից օգտվելու ու դրա մասը կազմելու հավասար հնարավորությունների երաշխավորումն է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում