Թուրքիայի ԿԲ-ն 6.5 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԼԼիլիթ Ասատրյան

Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսի 22-ին միանգամից 6.5 տոկոսով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5-ից դարձնելով 15 տոկոս։ Սա արվել է 40 տոկոս գնաճը զսպելու համար: Տոկոսադրույքը 2 տարվա ընթացքում առաջին անգամ է բարձրացվել և այժմ հասել է 2011 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույնի:

Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Շուկայի մասնակիցները սպասում էին, որ առաջին քայլը 20 տոկոսի կհասցնի Թուրքիայի ԿԲ-ն տոկոսադրույքը, բայց դա տեղի չունեցավ, ավելի քիչ բարձրացրեց՝ 15 տոկոս կազմեց, էս առումով Թուրքիայի դրամավարակային իշխանությունները ավելի դանդաղ են շարժվում, քան սպասում էր շուկան, և մյուս կողմից` սա, բնականաբար, բավարար չէ այն մարտահրավերներին արձագանքելու համար, որոնց Թուրքիան առերեսվել է:

Որոշման նույն օրը թուրքական արժույթը հերթական հակառեկորդն է գրանցել՝ առաջին անգամ 1 դոլարի դիմաց հասնելով 24 լիրայի:

Նարեկ Օհանյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության դասախոս) - Քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը սպասվում է, որ կթուլացնի լիրայի արժեզրկումը, ու սա, հավանաբար, նաև կբերի գնաճի մեղմմանը, քանի որ անվանական փոխարժեքի արժեզրկումը բերում է ներմուծված ապրանքների գնաճին տնտեսության մեջ և դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը օգտագործվում է ԿԲ-ի կողմից գնաճը իջեցնելու նպատակով:

Ըստ Թուրքիայի կենտրոնական բանկի հայտարարության՝ դրամավարկային խստացումը կուժեղացվի այնքան, որքան անհրաժեշտ է ժամանակին և աստիճանաբար 5 տոկոս գնաճի թիրախին հասնելու համար:

Նարեկ Կարապետյան - Եթե գնահատվում է 40 տոկոս գնաճ, ուզում են այդ գնաճը չեզոքացնեն, պետք է աստիճանաբար տոկոսադրույքը մոտեցնել գնաճի, դա է բանալին գնաճի դանդաղման, բայց 40 տոկոս վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ նշանակում է տնտեսությունը ռեցեսիայի մեջ գցել, դա իրականում շատ ծանր հարված է ու բանկային ճգնաժամի կարող է հանգեցնել, պարտքային ճգնաժամերի շղթայի:

Նարեկ Օհանյան - Դժվար թե քաղաքականության այս մակարդակով հնարավոր լինի իջեցնել գնաճի մակարդակը և նորանոր քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը անհրաժեշտ կլինի բնականաբար:

Միջազգային հետազոտական ընկերություններն ակնկալում են, որ այս տարվա վերջում Թուրքիայում վերաֆինասնավորման տոկոսադրույքը կբարձրացնեն մինչև 30%:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում