ՏՏ ոլորտին եկամտային հարկի արտոնություն տալու առաջարկի վերաբերյալ կարծիքներն իրարամերժ են

ԼԼիլիթ Ասատրյան

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է եկամտահարկը 5 տոկոս սահմանել ՏՏ ոլորտի այն ընկերությունների համար, որոնց եկամտի առյուծի բաժինն արտերկրից է ստացվում: Նպատակն, իհարկե, տնտեսության հեռանկարային այդ ճյուղը Հայաստանում էլ ավելի զարգացնելն է: Դրամի նկատմամբ դոլարի, եվրոյի արժեզրկման թիրախում հիմնականում այդ ընկերություններն են: Բայց արդյո՞ք առաջարկվող փոփոխությունը լավագույն տարբերակն է:

Էկոնոմիկայի նախարարության նախագծի մշակմանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չի մասնակցել, կարծում են նման փոփոխությունների ազդակներ չկան էլ: Ի դեպ, առաջարկությունները հետ են կանչվել՝ դրանք լավարկելու ու նորից հանրությանը ներկայացնելու, թե պարզապես չեղարկելու համար, գերատեսչությունը չի հստակեցնում:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում