ՎՎարդուհի Բալյան

Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որևէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու. Արթուր Հովհաննիսյան

Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որևէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու. Արթուր Հովհաննիսյան

Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր: Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հունիսի 16-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

«Մենք սա գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից սադրանք` խաթարելու գործընթացները: Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ և ամեն ինչ անելու ենք` զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը` նաև մեր միջազգային գործընկերների ճնման միջոցով»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Նա ևս մեկ անգամ արձանագրել է, որ միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը:

Միջադեպի վերաբերյալ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն չպե՞տք է նոտաներ հղի ռուսական կողմին հարցին ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել է. «Մեր կողմից ցանկացած արձագանք պետք է լինի ՀՀ պետական շահերին չվնասող»:

Ի պատասխան զինանշանի վրա պատկերները փոխելու՝ նախաձեռնություն կլինի՞ իշխանության կողմից, թե՞ ոչ լրագրողի հարցին` Արթուր Հովհաննիսյանը նշել է. «Իշխանությունը որևէ նախաձեռնությամբ հանդես գալու որոշում չունի»:

Նախորդ օրը խորհրդարանում վարչապետի` զինանշանի վերաբերյալ դիտարկումները պատգամավոր Բաբկեն Թունյանը որակել է որպես տեսակետի ներկայացում: Պատգամավորի խոսքով՝ թե՛ զինանշանի, թե՛ օրհներգի մասով միշտ խոսակցություններ եղել են ամենատարբեր շրջանակների կողմից: «Եթե մի պահ, օրինակ, պատկերացնենք, որ զինանշանը ներկայացվել էր այսօր, ես համոզված եմ` դահլիճում նստած բոլորիդ մոտ դրա հետ կապված տարբեր կարծիքներ կարող էին լինել»,- ասել է Բաբկեն Թունյանը և հավելել, որ դա ամենակարևոր օրակարգային հարցը չէ:

Պատասխանելով մեկ այլ հարցի` Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության և հավասարության սկզբունքներով: «Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որևէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու: Սա մեզ համար կարմիր գիծ է»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում