Մեր պաշտպանական կարիքների ահռելի մասն այսօր արտադրվում է Հայաստանում. Արշակյան

ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր ես թվեր չեմ ուզում հնչեցնել, բայց մեր պաշտպանական կարիքների մի ահռելի մասն այսօր Հայաստանում արտադրվում է: Այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Հսկայական գիտահետազոտական ինստիտուտներն ունենալով հանդերձ՝ ինչու 2000-ականներին դա չէր արվում. որովհետև կամք չունեիք»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Արշակյանը:

«Այսօր կամք կա: Հսկայական փող է դրվում ապագայի մեջ: Գիտության արդյունքները 5, 7, 10 տարի հետո են ի հայտ գալու: Վաղը ի հայտ չի գալու, որ մենք գնանք, ասենք՝ ընտրողներ ջան, մեզ ձայն տվեք: Չի երևում սա, հետո է երևալու: Սա ուղիղ ներդրում է պաշտպանության մեջ, ուղիղ ներդրում է արդյունաբերության մեջ»,- նշեց Հակոբ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում