ԿԿարմեն Ղուկասյան

Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Նա պարզաբանել է, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները: Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեն մանրամասների վերաբերյալ տեղեկություն կտրամադրի ավելի ուշ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում