Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի ժամանակով ժամը 18-ին Քիշնևում մեկնարկել էր եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Այդ մասին Մոլդովայի մայրաքաղաքից հայտնում է «Լուրերի» թղթակիցը:

Հանդիպումը մեկնարկել է նախատեսվածից ավելի քան 1 ժամ ուշ, քանի որ բացման պաշտոնական արարողությունը ավարտվել է մոտ 1 ժամ ուշացումով:

Հանդիպումը սկսվել է եռակողմ, մի քանի րոպեից միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում