ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում ամենամեծ բեռը կազմող երեք հիվանդությունների ուղղությամբ գրանցվել է հայտնաբերելիության աճ

Հայաստանում  ամենամեծ բեռը կազմող երեք հիվանդությունների ուղղությամբ գրանցվել է հայտնաբերելիության աճ

Հայաստանում ամենամեծ բեռը կազմող երեք հիվանդություններն են՝ սրտանոթայինը, չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը: Այդ մասին ԱԺ-ում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ այս երեք հիվանդությունները ընդհանուր հիվանդացության 48 տոկոսն են կազմում:

«Երեքի ուղղությամբ էլ 2022 թվականին գրանցել ենք հայտնաբերելիության աճ: Սա շատ կարևոր է, որովհետև հայտնաբերելիությունը բերում է, որ մենք կարողանում ենք ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրել: Եթե չարորակ նորագոյացությունը հայտնաբերվում է առաջին փուլում, ապա 5 տարվա ապրելիության ցուցանիշը 90 տոկոսին մոտ է»,- ասաց նա, ապա հիշեցրեց, որ քաղցկեղը 4-րդ փուլում հայտնաբերելու դեպքում ապրելիության ցուցանիշը նվազում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում