ԼԼուսինե Մուրադյան

16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագիր ստանալիս 1000 դրամի վճարումը կդառնա պարտադիր

16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագիր ստանալիս 1000 դրամի վճարումը կդառնա պարտադիր

ՀՀ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում, համաձայն որի՝ առաջարկվում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը և 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։ Առաջարկը ներառված է Կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:

Փոփոխության հիմնավորվման համաձայն՝ ներկայումս ՀՀ անձնագիր (հին նմուշի կամ կենսաչափական) ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը պատրաստվում է մեկնել օտարերկրյա պետություն (հատել ՀՀ սահմանը)։

«Եթե փորձենք պատկերացնել, թե ինչքան ծախս պետք է կատարի քաղաքացին թեկուզ ամենամոտ օտարերկրյա պետություն մեկնելիս, ապա ակնհայտ է դառնում, որ անձնագիր ստանալու համար սահմանված 1000 ՀՀ դրամ պետական տուրքի արտոնությունը, այն էլ՝ միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար, այլևս իրավական, վարչական, սոցիալական կամ որևէ այլ ռացիոնալ բաղադրիչ կամ հիմնավորվածություն չունի։

Այսպիսով, հիմնավորումից հետևում է, որ նշված արտոնությունը նպատակահարմար չէ կիրառել միայն 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ստացողների համար: Մինչդեռ նախագծով նախատեսվում է ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, որով արտոնություն է սահմանվում, այդ թվում՝ աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ»,- նշված է նախագծի ամփոփաթերթում:

Նախագիծը ներկայացվել է ԱԺ հաստատման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում