Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը՝ հայտնել են Կրեմլից:
Դրանից առաջ Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ալիևի հետ: Երկկողմ հանդիպման մեկնարկին Պուտինը ողջունել է Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և նշել, որ տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժ է տեսնում: Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։










