ԼԼուսինե Մուրադյան

Լուսագյուղին մեձակա շրջանցող կամուրջը նախատեսված է միայն մարդատար մեքենաների համար

Լուսագյուղին մեձակա շրջանցող կամուրջը նախատեսված է միայն մարդատար մեքենաների համար
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Իսկ նորոգվող կամուրջը շրջանցող զուգահեռ կամրջով տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
 
«Հորդորում ենք վարորդներին պահպանել սահմանված չափը, քանի որ շրջանցիկ կամուրջը նախատեսված է մարդատար մեքենաների համար։
 
Բեռնատարների վարորդները նշված տեղանքը կարող են շրջանցել Լուսագյուղ-Ջրառատ-Մ-3 ճանապարհով»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում