Երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել՝ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել. վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Ես երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին ՀՀ տարածքով միջանցք չեմ խոստացել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես սա չեմ ասում ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն, ասում եմ՝ ապացուցելու է այնպես, որ դրան էլ առարկություն չի կարող լինել: Այլ բան, որ կան նյութեր, որ ես պետք է ապագաղտնիացնեմ, հասկանո՞ւմ եք՝ դա մենակ ինձ հետ կապված չէ: Օրինակ՝ եթե մեր ընդդիմադիր գործընկերները գան ու քննիչ հանձնաժողովում ասեն՝ չէ՛, դու խոստացել ես, մենք գիտենք, ապացուցի, ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ որ ասեն՝ «տեսեք, ժողովո՛ւրդ, հերթական անգամ…», ապա ես իմ ձեռքով կապագաղտնիացնեմ և կապացուցեմ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում