ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է Բելգորոդի Գրայվորոնսկի շրջան. Գլադկով

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է Բելգորոդի Գրայվորոնսկի շրջան. Գլադկով

Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք։ Երկուշաբթի՝ մայիսի 22-ի առավոտից, շրջանը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության: Այդ մասին Telegram ալիքում հայտարարել է ՌԴ սահմանամերձ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև ազգային գվարդիան և ԱԴԾ-ն միջոցներ են ձեռնարկում դիվերսանտներին վերացնելու համար։

Նահանգապետը հերքել է ուկրաինական զինուժի թիրախում հայտնված շրջաններից բնակչության տարհանման մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ նման տեղեկատվության տարածման նպատակն է խուճապ առաջացնել ժողովրդի մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում