ԼԼուսինե Մուրադյան

Ուռուցքաբանության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող մոտ 200 մասնագետ ժամանել է Երևան

Ուռուցքաբանության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող մոտ 200 մասնագետ ժամանել է Երևան

«Մանկական ուռուցքաբանության միջազգային հանրույթում Հայաստանի ուռուցքաբանների ունեցած կարևոր դերի ու մասնագիտական ներուժի շնորհիվ այս տարի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն անց է կացվում Հայաստանում»,- մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) բացմանը, ողջունելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած 200 ուռուցքաբաններին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Մայիսի 18-21-ը Երևանը դարձել է բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն: Մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետներ, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարներ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հանդես են գալու ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ զեկույցներով ու դասախոսություններով: Հարյուրավոր ականավոր բժիշկներ ու գիտնականներ ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանն ու գիտական ներուժին, հանդիպումներ են ունենակու մեր մասնագետների հետ:

 

 
Քառօրյա ամենատարբեր միջոցառումների շնորհիվ փորձի փոխանակման ու համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծվելու:
 
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նպատակն է «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:

 

Հայաստանում քաղցկեղով հիվանդ ոչ մի երեխա առանց բուժման չի մնում, իսկ նրանց 75 տոկոսն ամբողջովին ապաքինվում է: Նախարարի խոսքով՝ սա բավականին լավ ցուցանիշ է, բայց զարգանալու տեղ միշտ կա: Մեր երկրում արվում է ամենը, որ ոչ միայն երեխաների, այլև մեծերի շրջանում քաղցկեղը դատավճիռ չլինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում