ԼԼուսինե Մուրադյան

Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած քաղաքացու վիճակը միջին ծանրության է. նրան վիրահատել են

Բաշինջաղյան փողոցում հրազենային վիրավորում ստացած քաղաքացու վիճակը միջին ծանրության է. նրան վիրահատել են

«Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը 1lurer.am-ին մանրամասներ է հայտնել Բաշինջաղյան փողոցում վիրավորում ստացած քաղաքացու առողջական վիճակի մասին:

«Վիրավորի վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին՝ բավարար կամ միջին ծանրության: Լուրջ վնասվածքներ չկան, թափանցող վերքեր չունենք, բեկորները չեն թափանցել որևէ խոռոչային օրգան կամ կրծքավանդակ: Կրծքավանդակի մասում ենթամաշկից 2 բեկոր է հանվել, նստատեղից՝ ևս երկու բեկոր: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 9:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ 

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում