ԼԼուսինե Մուրադյան

Երևանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Երևանում կրակոցներ են հնչել. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 19-ին, ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Երևանում։

«Ժամը 9:25-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ Օպերատիվ-քննչական խմբերն այս պահին դեպքի վայրում են»,- «Լուրերին» հայտնեց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ըստ շրջանառվող տեղեկության՝ վիրավորը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում