ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան համաձայն է Ֆրանսիայի հետ, որ Եվրոպային անհրաժեշտ է ռազմավարական ինքնավարություն, որը թույլ կտա պաշտպանել իր շահերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, որը երեքշաբթի հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

Մակրոնը վերջերս բազմիցս հայտարարել է Եվրամիության ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, մասնավորապես, քաղաքական անկախությունը, տնտեսական մրցունակությունը և բավարար պաշտպանական ներուժը՝ ապահովելու սեփական անվտանգությունն առանց ԱՄՆ-ի վրա հենվելու։

Հունգարիայի նախագահը նշել է, որ մինչ հանդիպման մեկնարկը խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի ղեկավարի հետ։ «Եվրոպան ռազմավարական ինքնավարության կարիք ունի, որպեսզի կարողանա որոշումներ կայացնել՝ իր շահերից ելնելով, մեզ անհրաժեշտ է խաղաղություն Ուկրաինայում՝ որքան հնարավոր է շուտ»,- ասել է Նովակն ու հավելել, որ մտադիր է Ուկրաինայում խաղաղության անհրաժեշտության մասին խոսել ոչ միայն Եվրախորհրդի գագաթնաժողովում, այլև մյուս միջազգային հարթակներում, այդ թվում՝ հինգշաբթի օրը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ամբիոնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում