ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ երկրները պետք է մշակեն Չինաստանի վերաբերյալ համահունչ ռազմավարություն. Բորել

ԵՄ երկրները պետք է մշակեն Չինաստանի վերաբերյալ համահունչ ռազմավարություն. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է Չինաստանի նկատմամբ «համակարգված ռազմավարություն» մշակեն՝ կապված Չինաստանի ազդեցության աճի և ԱՄՆ-ի հետ ավելի կոշտ մրցակցության հետ, գրում է ՏԱՍՍ-ը։ Այս մոտեցումը նա արտահայտել է ԵՄ արտաքին գործերի նախարարներին ուղղված նամակում, որոնք ուրբաթ և շաբաթ Ստոկհոլմում կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում։

«Չինաստանի խնդիրը շատ ավելի բարդ է, քան Ռուսաստանինը: Պեկինը հավակնում է կառուցել նոր աշխարհակարգ, որի կենտրոնում Չինաստանն է լինելու»,- Բորելի խոսքը մեջբերել է Financial Times-ը: Դիվանագետը պնդում է, որ ՉԺՀ-ն «աշխարհաքաղաքական օգուտներ կքաղի» Ուկրաինայի իրավիճակից, և Բրյուսելը պետք է արձագանքի Պեկինի գործողություններին:

Բորելը նաև մատնանշել է ԵՄ-ի պատրաստակամությունը լրջորեն համագործակցել Պեկինի հետ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հարցով։ «Բրյուսելը ողջունում է Չինաստանի ձեռնարկած բոլոր դրական քայլերը, որոնք ուղղված են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- ասել է դիվանագետը։

Բորելը զգուշացրել է, որ Եվրամիությունը պետք է նաև հաշվի առնի Չինաստանի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող երկրների վրա: Նրա համոզմամբ՝ նման շատ պետություններ Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տեսնում են որպես հակակշիռ Արևմուտքին և, հետևաբար՝ Եվրոպային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում