ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Արցախի ներդրումային հիմնադրամն սկսել է ժամկետանց պարտավորություն ունեցող անձանց ծանուցման գործընթաց

Արցախի ներդրումային հիմնադրամն սկսել է ժամկետանց պարտավորություն ունեցող անձանց ծանուցման գործընթաց

Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը: Այդ մասին հայտնում է Արցախի ներդրումային հիմնադրամը:

Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի կողմից որոշում է կայացվել այն իրականացնել փուլերով՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով և գրավոր ծանուցագրեր ուղարկելով Հիմնադրամի նկատմամբ քսան միլիոն և ավելի ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող վարկառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով:

Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51.747.878.000 ՀՀ դրամ:

Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան:

Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում