ԼԼուսինե Մուրադյան

Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանի առանձին հատվածներում այսօր, մայիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

 
Մարզերում այսօր, մայիսի 11-ի և 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

 

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
 
Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում