ԼԼուսինե Մուրադյան

Ջրափրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել Սևանա լճից

Ջրափրկարարներն ավտոմեքենա են դուրս բերել Սևանա լճից

Մայիսի 10-ին՝ ժամը 11:53-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում