- «Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո, կատարվել են միջազգային չափորոշիչների և դատական նախադեպերի ուսումնասիրություններ:
- Այդ համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետության ուղիղ պարտավորությունն է երաշխավորել դատավարության գործընթացում տուժողի (տուժողի իրավահաջորդի) բավարար ներգրավվածությունը, արդյունավետ պաշտպանության համար օրենսդրական և վարչական կառուցակարգերի ապահովումը և այլն։
- Պաշտպանն ընդգծում է, որ օրենսդրական որևէ կարգավորում չի կարող կիրառվել և մեկնաբանվել այնպիսի եղանակով, որը կհանգեցնի անձի հիմնարար իրավունքների խախտման: Այդ սկզբունքը վերաբերելի է նաև այն իրավիճակներին, երբ գործ ունենք օրենսդրական թերի կարգավորումների կամ համապատասխան կարգավորումների բացակայության հետ:
- Հարցին վերաբերելի միջազգային չափանիշները վկայում են, որ համապատասխան օրենսդրությունը պետք է մեկնաբանվի այն տրամաբանությամբ, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հնարավորություն ունենան իրենց զավակների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով ներգրավվելու որպես տուժող:
- Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկություններն ավելի վաղ ուղարկվել են իրավասու գերատեսչություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումն ամբողջությամբ՝ այստեղ:










