Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է. վարչապետը հանդիպել է Չեխիայի հայ համայնքի հետ

ԱԱրսեն Մկրտչյան

Խոսում ենք խաղաղության մասին, որովհետև մեր պատմական ու ներկայիս փորձը ցույց է տալիս, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է՝ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով նոր պատերազմին պատրաստ լինելու մասին հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ ցանկացած երկիր, որը բանակ ունի, պատրաստվում է պատերազմի: Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ կան պետություններ, որոնք առնվազն ցանկանում են ոչնչացնել Հայաստանը որպես պետություն, և մեր երկիրն առաջնային պետք է կարողանա կառավարել այդ ցանկությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում