ԼԼուսինե Մուրադյան

Արդարադատության փոխնախարարը ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանը

Արդարադատության փոխնախարարը ու Իրանի փոխդեսպանն անդրադարձել են դատապարտյալների փոխանցմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և երրորդ աստիճանի խորհրդական Սեյեդ Ալի Ֆալլահին:

 

Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցման և դատաիրավական ոլորտում առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները: Արմենուհի Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել Արդարադատության նախարարության իրավասության սահմաններում հետամուտ լինել Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների իրավունքների անխոչընդոտ իրացմանը:
 
Փոխդեսպանը բարձր է գնահատել մինչ օրս իրականացված հայ-իրանական համատեղ արդյունավետ աշխատանքը դատապարտյալների փոխանցման ոլորտում և հույս հայտնել, որ ապագայում ևս կգրանցվեն համագործակցության բարձր ցուցանիշներ:
 
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում