ԼԼուսինե Մուրադյան

Իջևանի և Կապանի ԲԿ-ներին արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի

Իջևանի և Կապանի ԲԿ-ներին արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի

Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական՝ Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ անհրաժեշտ ու թանկարժեք այս սարքավորումներն արդեն Հայաստանում են, օրեր անց կլինեն համապատասխան բուժհաստատություններում: Սահմանամերձ այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

 

Սարքավորումների հանձնման արարողությանը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությունը, մասնավորապես` մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում