Մայիսի 3-ը՝ 60 վայրկյանում

ԼԼուսինե Մուրադյան

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական կոթողների ավերածություններին:

Արցախի արտգործնախարարը և Օ դը Ֆրանս շրջանի նախագահը ստորագրել են միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն:

Վաշինգտոնը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը. Վեդանտ Պատել:

Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի, Մոսկվան չի կարող մեկնաբանել գործընթացը. Զախարովա:

«Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատորից է կազմված:

Ազատի կացարանի հրդեհի գործով նաև ծնողների առաջ քաշած վարկածն է քննվում. գլխավոր դատախազ:

Իսրայելն ու պաղեստինցիները համաձայնել են հրադադար հաստատել:

13 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի նախագահն այցել է Սիրիա:

Բելգրադի դպրոցներից մեկում դեռահասը կրակել է համադասարանցիների վրա. կա 9 զոհ, 7 վիրավոր:

Մոսկվան պնդում է, որ ուկրաինական անօդաչու սարքերը գիշերը փորձել են հարվածել Կրեմլին, Կիևը հերքում է մասնակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում