ԱԱրսեն Մկրտչյան

Հյուսիս-հարավի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է

Հյուսիս-հարավի Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։

 

 Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Հիմնադրամը վարորդներին մաղթում է բարի երթ նորակառույց ճանապարհով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում