ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է ԱՄՆ-ի դերը առողջապահական համակարգի զարգացման գործում. Ավանեսյանը՝ Քվինին

Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է ԱՄՆ-ի դերը առողջապահական համակարգի զարգացման գործում. Ավանեսյանը՝ Քվինին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Հայաստանի պետականության պատմության ընթացքում մեծ է Միացյալ Նահանգների դերակատարումը` բժշկական հաստատությունների, առողջության առաջնային պահպանման օղակի կայացման, ընտանեկան բժշկության ինստիտուտի ձևավորման և, ընդհանուր առմամբ, առողջապահական համակարգի զարգացման գործում»,- նշել է նախարարը:

 

Դեսպան Քվինը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը. «Գնահատելի է այն էական առաջընթացը, որ Հայաստանն ունի առողջապահության ոլորտում: Ուրախ ենք նաև, որ Հայաստանն անցնում է առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը, որը կուղղվի քաղաքացիների առողջության պահպանմանը»:

 

Նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական բարեփոխումները և քննարկել թափանցիկ, զսպումների և հակակշիռների վրա հիմնված ապահովագրական համակարգի ստեղծման, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

 

Ընդգծվել է վարակիչ հիվանդությունների, դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում