ԼԼուսինե Մուրադյան

Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ

Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ

Ազգային ժողովում քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ խոսքը մոտ 122 հոդվածների փոփոխության մասին է, որոնց զգալի մասը տեխնիկական բնույթի են: Դրանցից մեկը վերաբերում է հղի կանանց և անչափահասների աշխատանքային պայմանների փոփոխությանը:

«Նոր նախագծով հնարավորություն կտրվի հղի կանանց և մինչև 18 տարեկան աշխատողներին 4 ժամը չգերազանցող աշխատանքային գործունեության դեպքում հանգստանալու և սնվելու համար ընդմիջում տրամադրել իրենց նախընտրած ժամերին»,- ասաց փոխնախարարի տեղակալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում