Կառուցվելուց ի վեր առաջին անգամ հիմնանորոգվում է դեպի Ակնաղբյուր տանող ավտոճանապարհը. ՀՀ վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Ակնաղբյուր կատարած այցից: Տեսանյութին կից` նա գրել է.

«Այսօր այցելեցի Իջևան խոշորացված համայնքի Ակնաղբյուր բնակավայր, որտեղ կա մի ուխտատեղի։ Ավանդության համաձայն՝ ժամանակին այստեղ կաղնի է տնկել Վարդան Մամիկոնյանը: Նախորդ դարի կեսերին այդ կաղնին թեքվել է, որի կողքին նոր կաղնիներ է տնկել մարշալ Հովհաննես Բաղրամյանը։

Հիմա, իմ խոստման համաձայն, դեպի Ակնաղբյուր և դեպի կաղնիներ տանող ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Առաջին անգամ 1978 թվականին կառուցվելուց ի վեր»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում