ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվում է Ուկրաինային տրամադրվող օգնությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսում շրջանառվում է Ուկրաինային տրամադրվող օգնությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է մի բանաձև, որը Բայդենի վարչակազմին պարտավորեցնում է հրապարակել Կիևին ընթացիկ կամ առաջիկա ռազմական օգնության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ Ուկրաինայում ամերիկյան զինուժի, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի ներկայության մասին:

Նախաձեռնության հեղինակը հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գեթսն է։ Նախագծի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատի պահանջը պետք է բավարարվի 14 օրվա ընթացքում։

Նախագիծն առաջիկայում քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում: 

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը հայտարարել էր, թե Վաշինգտոնը մտահոգված է, որ Ուկրաինային կարող է մատակարարվող զենքով հարվածել Ռուսաստանին: Նրա խոսքով՝ երկիրը շահագրգռված չէ, որ հակամարտությունը վերածվի գլոբալ առճակատման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում